Ինչպե՞ս ներկայացնել դասընթացները

Երբ արդեն ունես քո դպրոցի էջը, պետք է հասկանալ, թե ինչպես ստեղծել դասընթացների էջեր, որպեսզի ավելի շատ ուսանողներ գրանցվեն քո դասընթացներին մասնակցելու համար։ Բայց նախ արի պարզենք, թե ինչու է պետք դասընթացներդ գրանցել course.am կայքում։

course.am -ում դասընթացներդ կարող ես գրանցել հստակ կառուցվածքով, ներկայացնել դրանց բովանդակությունը ու ավելի շատ ուսանողներ ունենալու մեծ հնարավորություն ունենալ։ Այն տարբեր տեսակի դասընթացների ամենամեծ որոնողական համակարգն է։

Մենյուից կամ դպրոցի էջից սեղմիր «ավելացնել դասընթաց», կրկին ընտրիր բովանդակության լեզուն ու սկսիր պատրաստել դասընթացիդ էջը, որը պետք է ունենա՝

Վերնագիր՝ փորձիր դասընթացի համար վերնագիր ընտրել, որը ամփոփ կնկարագրի դասընթացդ, օրինակ՝ «Անգլերեն բժիշկների համար»։

Նկար, որը ևս կնկարագրի դասընթացիդ բովանդակությունը։ Այն կարող է լինել հետաքրքիր իլյուստրացիա կամ ինֆոգրաֆիկ նկար։

Ընդհանուր նկարագրություն, որտեղ կպատմես թե ինչ կառուցվածք ունի դասընթացը, ինչպես է այն կազմվել, ինչ մեթոդներ ես կիրառում դասավանդելիս։ Այս հատվածը շատ կարևոր է, որպեսզի մարդիկ հասկանան, որ իրոք արժե հենց քեզ մոտ սովորել։

Դասընթացի բովանդակությունը նկարագորղ հատված, որտեղ կպատմես, թե ինչ դասագրքեր ու նյութեր ես օգտագործում։

Ամենակարևորը՝ Գրաֆիկ։ Մարդկանց համար շատ կարևոր է հասկանալ, թե երբ ու ինչ տևողության դասընթացի են դիմում։ Պետք է հստակ սահմանել դասընթացներիդ գրաֆիկները, գրել թե երբ են դրանք սկսվելու ու ավարտվելու։ Եթե դու գրաֆիկը պատրաստում ես՝ հաշվի առնելով քեզ դիմած մարդկանց նախընտրությունները, ապա պարզապես մի քանի մոտավոր գրաֆիկներ պատրաստիր առաջիկայի համար, հետո դրանք կհարմարեցնես ուսանողներիդ նախընտրություններին ու քո աշխատանքային ռեժիմին։

Ստեղծիր այնքան դասընթացներ, որքան ուզում ես, կիսվիր դրանցով ու ձեռք բեր ավելի շատ ուսանողներ։

Comments(0)

Leave a Comment