Դասատո՞ւ ես։ Ավելի շատ ուսանողներ ունեցիր

Ինչպես գիտես, եթե դասավանդում ես որևէ առարկա ու ուզում ես շատ ուսանողներ ունենալ, պետք է համացանցում ակտիվ տարածես քո գործունեությանը վերաբերող տարբեր նյութեր, որովհետև հիմա բոլորս ամեն ինչ՝ ներառյալ ուսուցիչներին փնտրում ու գտնում ենք համացանցում։

Բայց մի բան այն չէ։ Բոլորը իրենց մասին պատմում են ֆեյսբուքում կամ հայտարարություններ են թողնում այլ կայքերում ու դժվար է փնտրել, համեմատել ու գտնել լավագույն դասընթացը։ Իսկ ուսուցիչների համար դժվար է պատշաճ ու համակարգված կերպով ներկայացնելը, թե ինչ գործունեություն են ծավալում։

Թվային դարաշրջանում պիտի անընդհատ մտածես մի քայլ առաջ անցնելու մասին։ Հիմա առաջարկում եմ, որ մի պահ մոռանաս այն բոլոր ձևերը, որոնցով արդեն գովազդում ես քո դասընթացները ու կենտրոնանաս այս մեկի վրա։

Պարզապես հայտարարություն տարածելը, որ պարապում ես անգլերեն, ֆրանսերեն, նկարչություն կամ ծրագրավորում, բավարար չէ, որպեսզի մարդիկ ընտրեն հենց քեզ՝ որպես իրենց ուսուցչի։ Շատ կարևոր է ճիշտ ներկայանալը, պատմել քո պատմությունը, նկարագրել ինչպես ես անցկացնում դասընթացներդ, իսկ դրա համար պետք է հստակ ինքնություն։ Դրա համար կարող ես ստեղծել քո դպրոցը, պարտադիր չէ, որ իրականում դու բուն դպրոց ունենաս, սկզբնական շրջանում կարևոր է ունենալ հետևյալը՝

  1. Յուրահատուկ անուն։ Լավ կլինի, որ այն տարբերվող լինի, յուրահատուկ նշանակությամբ։ Պետք չէ դպրոցիդ քո անունը տալ կամ որևէ տրամաբանական անուն մտածել, որի իմաստը շատ կանխատեսելի է։
  2. Լավ մշակված, պարզ ու արտահայտիչ լոգո։ Սկզբնական շրջանում լոգոն կարող ես ինքդ էլ մշակել ամենահասարակ կայքերով, օրինակ՝ canva-ով
  3. Նկարագրություն, որտեղ դու կպատմես քո հիմնական առաքելության ու դասընթացներ անցկացնելու մեթոդների մասին։
  4. Լուսանկարներ* ու գեղեցիկ ետնանկար։ Չէ որ ապագա ուսանողներիդ համար կարևոր է հասկանալ՝ ինչպիսի միջավայրում են աշխատում։
  5. Գուցե նաև հոլովակ։

Այս ամենը շատ կարևոր է, որպեսզի ապագա ուսանողները ընտրեն հենց քո դպրոցում սովորելը, քո դասընթացներին մասնակցելը։ Մարդիկ մեծ ուշադրություն են դարձնում միջավայրին ու դու պիտի համոզես, որ արժանի ես նրանց ուշադրությանը։

*երբ դպրոցիդ էջը ստեղծես course.am կայքում, լուսանկարները կանի հենց կայքի լուսանկարիչը

Կայքում պարզապես սեղմիր «ավելացնել դասընթաց» կոճակին ու եթե դեռ լոգին եղած չես, ֆեյսբուքի միջոցով լոգին լինելու պատուհանը կտեսնես։ Մուտք գործիր ու սկսիր ստեղծել դպրոցիդ էջը։

Կտեսնես նկարում պատկերված դատարկ էջը, որտեղ համապատասխան դաշտերը լրացնելով՝ կստանաս քո դպրոցի էջը։ Մինչ կսկսես լրացնել ողջ բովանդակությունը, վերևի հատվածից ընտրիր բովանդակության լեզուն և էջի ներքևի աջ անկյունից կրկին ընտրիր համապտասխան լեզուն (բովանդակության լեզուն ընտրելու համար սեղմիր դրոշին)։ Ավելացրու ետնանկարը, լոգոն, քո ճշգրիտ հասցեն, մեկ հեռախոսահամար ու քո կայքը, եթե այն կա։

Անպայման մանրամասն նկարագրիր քո դպրոցի պատմությունը, առաքելությունը, խոսիր քո աշխատանքային մեթոդների ու հիմնական նպատակների մասին։ Սա շատ կարևոր նախապայման է, որպեսզի այդքան մեծ ընտրության մեջ մարդիկ հասկանան, թե ինչու է պետք հենց քեզ մոտ դասերի գալ։

Պարբերաբար դիտիր կատարածդ աշխատանքն ու պահպանիր փոփոխությունները։

Ես մի փորձնական դպրոցի էջ եմ պատրաստել՝ որպես օրինակ, որտեղ լրացրել եմ բոլոր համապատասխան դաշտերն ու հենց մեր աշխատանքային միջավայրը նկարագրող նկարներ եմ տեղադրել։

Երբ վերջացնես դպրոցի էջը ստեղծելը, սկսիր ավելացնել դասընթացներդ։

Comments(0)

Leave a Comment