Trendomania 04.05.20-11.05-20

Շատ հաճախ մենք մասնագիտություն ընտրում ենք հետևելով թրենդին հենց բուն մասնագիտության դերն ու նշանակությունը հասկանալու փոխարեն։ Այս շաբաթվա մեր նորությունները վերաբերվում են հենց թրենդայինին։ Ո՞ր մասնագիտություններն են թրենդային։

Ամենաթրենդայինը այսօր ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄՆ է։

Այս թեմայով մենք զրույց ունեցանք «Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության Դպրոց»-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանի հետ։

Մասնագիտությունը=Թրենդ

«Ծրագրավորողը նա է, ով լուծում է խնդիրներ, ոչ թե կոդ գրում։ Նա, ով կախված չէ տեխնոլոգիաներից և թրենդային լեզուներից։ Նա, ով օգնում է պատրաստել նոր կադրերի և այլն։ Իսկ նա, ով ընդամենը անում է իրեն հանձնարարվածը՝ կոդ գրող է (coder)»։

Շուտով կստեղծվեն ռոբոտներ, որոնք մետաղը կսպառեն որպես էներգիայի աղբյուր։ iPhone-ը սկսել է իր նոր հեռախոսի փորձարկումները։ Brain-computer և Artificial Intellignce-ի միմյանց ինտեգրելու փորձարկումների մասին խոսակցություններ են գնում որոշ համալսարաններում։ ՏՏ աշխարհի  մեծ կազմակերպություններ փորձում են լուծում գտնել պանդեմիայի իրավիճակում ապրող հազարավոր մարդկանց համար։ Մի խոսքով ՏՏ ոլորտը շատ խառն է, չգիտես՝ որ նորությանը հետևես, որին հավատաս։

Իսկ մեզ մոտ ուսումնական շատ կենտրոններ, իրենց ծրագերը հարմարեցնելով ստեղծված իրավիճակին, ակտիվորեն խրախուսում են հետևել գլխավոր թրենդին և մտնել ՏՏ ոլորտ։ Այդ առումով ամենամեծ նորություններից մեկը «AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT» կողմից որոշ դասընթացների համար 50% զեղչի հայտարարումն է։

UI UX Design Fundamentals | Օնլայն դասընթաց
UI UX Design Fundamentals | Օնլայն դասընթաց
Մեր օնլայն ու բավականին հագեցած դասընթացը կառուցված է from A to Z սկզբունքով, դասերը խտացված են և ինտերակտիվ՝ live միացմամբ՝ հարց ու պատասխանի հնարավորությամբ 😊 Այս դասընթացից հետո, Դուք կկարողանաք 𝐰𝐞𝐛 և 𝐚𝐩𝐩𝐥𝐢𝐜𝐚𝐭𝐢𝐨𝐧 դիզայն անել և հասկանալ ու տիրապետել 𝐔𝐗 / 𝐔𝐈-ի համար անհրաժեշտ բոլոր գործիքներին:
Օնլայն Product (UX/UI) դիզայնի ֆունդամենտալ դասընթացներ
Օնլայն Product (UX/UI) դիզայնի ֆունդամենտալ դասընթացներ
Դասընթացները նախատեսված են սկսնակների համար։ Բոլոր նրանք, ովքեր միշտ ցանկացել են սովորել UI/UX Design, ունեն հնարավորություն ամիսների ընթացքում ինտենսիվ դասերի արդյունքում ստանալու որակյալ ու բարձրորակ կրթություն։ Դասերի ընթացքում Դուք ստանում եք առաջադրանքներ, դասախոսը ծանոթանում է առաջադրանքներին՝ ուղղորդում, բացատրում սխալները, որի արդյունքում գիտելիքներն ավելի կամրապնդվեն։
UI/UX Design star
UI/UX Design star
Ծրագիրը հիմնականում նախատեսված է գրաֆիկ դիզայներների և ծրագրավորողների համար, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց գիտելիքները օգտատիրոջ ինտերֆեյսի դիզայնի ասպարեզում:
WEB Ծրագրավորում
WEB Ծրագրավորում
Դասընթացի նպատակն է պատրաստել Web ծրագրավորողների: Այն հնարավորություն կտա յուրացնելու ժամանակակից  JavaScript ծրագրավորման լեզվի շարահյուսությունը:Դասընթացում  ընդգրկված է AJAX տեխնոլոգիան, ինչպես նաև JQuery գրադարանը, որոնք ինտերակտիվ են դարձնում Web կայքը: Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խորը գիտելիքներ ձեռք բերել JavaScript-ում, ինչը հանդիսանում է այսօրվա աշխատաշուկայում ամենատարածված և պահանջված հմտություններից մեկը:
Ծրագրավորման հիմունքներ JavaScript-ով.տեղեկատվական հանդիպում
Ծրագրավորման հիմունքներ JavaScript-ով.տեղեկատվական հանդիպում
Միշտ ուզում էիք սովորել, բայց ժամանակ չունեի՞ք։ Կարծում ենք հիմա ճիշտ ժամանակն է․ չէ որ շուտով էլի ժամանակ չի լինելու։ Առաջարկում ենք սովորել մի բան, որը կիրառելու համար պետք չեն հատուկ պայմաններ՝ միայն համակարգիչ ու ինտերնետ։ Մնա՛ տանը, միացի՛ր տեղեկատվական հանդիպմանը ու ձեռք բեր գիտելիքներ, որոնք քեզ կօգնեն ունենալ աշխատանք ցանկացած պայմաններում։ Գրանցվելուց հետո դու կստանաս հղում, որով կկարողանաս մասնակցել տեղեկատվական հանդիպմանը:
HTML/CSS սկսնակների համար
HTML/CSS սկսնակների համար
Եթե Ձեզ հետաքրքրում է WEB-ծրագրավորման ոլորտը և ցանկանում եք ձեռք բերել դարի ամենապահանջված մասնագիտություններից մեկը, ուրեմն, այս հայտարարությունը հենց Ձեզ համար է։
Web Design-Adobe Illustrator & Photoshop
Web Design-Adobe Illustrator & Photoshop
Վերջին տարիներին դիզայնը դարձել է աշխատաշուկայի ամենապահանջված մասնագիտություններից մեկը: Նկատի ունենալով այս փաստը՝ մենք մշակել ենք 3 փուլից բաղկացած դասընթաց, որը կօգնի Ձեզ ստանալ նոր և շատ արդիական մասնագիտություն ընդամենը 5 ամսում:
Graphic Design
Graphic Design
Քեզ երբևէ հետաքրքրե՞լ է, թե ինչպես են մտածում դիզայներները, ինչն է նրանց ոգեշնչում, որ կարողանում են ստեղծել արվեստի գործեր։ «Design thinking» դասընթացը նախագծել ենք՝ մտքում ունենալով 2 նպատակ՝ զարգացնել գրաֆիկ դիզայնի մասին Ձեր գիտելիքները և սովորեցնել ստեղծագործական մտածելակերպ։
Գրաֆիկ դիզայն
Գրաֆիկ դիզայն
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կազմակերպում են եռամսյա խորացված «Գրաֆիկ դիզայն» դասընթացը:

Այս շաբաթվանից բավականին խիստ ինքնամեկուսացման ավարտն է գալիս։ Իհարկե, դա վերաբերում է ոչ բոլորին, բայց շատ հաստատություններ արդեն սկսել են իվենթների և այլ միջոցառումների կազմակերպումը։ Չնայած որ նմանատիպ հանրային հավաքները դեռ չեն խրախուսվում, բայց խիստ մեկուսացման վերջին 10 օրը հնարավորություն կտա նորից մշակելու այդ միջոցառումների գրաֆիկը։

Վարդգես Սուրենյանց 160
Վարդգես Սուրենյանց 160
Այս տարի լրացավ հայ արվեստում պատմական ժանրի հիմնադիր, գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի 160-ամյակը, որի առթիվ մայիսի 5-ին, ժամը 19։00-ին #LOFT-ը կներկայանա գեղանկարչին նվիրված առցանց դասախոսությամբ։ Ռուսական և եվրոպական գիտական հաստատություններում մասնագիտական կրթություն ստացած, հայկական արվեստի և համաշխարհային նոր հոսանքների խորը իմացությամբ գեղանկարիչը ստեղծել է յուրօրինակ ստեղծագործություններ, որոնք մինչ օրս հիացնում են արվեստասերներին։ Սուրենյանցը, բացի գեղանկարչությունից, զգալիորեն նպաստել է նաև գրաֆիկայի և գրքարվեստի զարգացմանը, զբաղվել է բեմանկարչությամբ ու թարգմանություններ է կատարել։
LIVE «ԴասԱ» Սերգեյ Սմբատյանի հետ Vol.3
LIVE «ԴասԱ» Սերգեյ Սմբատյանի հետ Vol.3
Միացե՛ք մայիսի 6-ին՝ ժամը 19:00-ին կայանալիք 3-րդ 🔴LIVE ԴասA հանդիպմանը, որը կվարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Դասի ընթացքում կծանոթանաք Սերգեյ Ռախմանինովի «Սիմֆոնիկ պարեր» ստեղծագործությանը։

Այս ընթացքում մենք արդեն ինչ որ չափով սովորել ենք ինքնուսուցմամբ զբաղվել։ Կշարունակեմ Ձեզ համար թրենդային մի քանի մասնագիտությունների ինքնուսուցողական նյութերով և դասընթացներով կիսվել։ Տվյալ դեպքում դրանք դեռ 2-ն են։

Մեր գործընկեր Artoutik-ի կողմից ներկայացվող գրաֆիկական դիզայնին նվիրված դասընթացի 3-րդ մասը և հանձնարարության տարբերակները կտեղադրեմ այստեղ։

Մի քանի շաբաթ առաջ Netflix-ը սկսել է բավականին հետաքրքիր ուսուցաղական վիդեոների մի շարք՝ նվիրված արվեստի մի շարք ուղղությունների։ Դրանք շատ արագ դարձել են ամենադիտվող ուսուցողական հոլովակները։ Ես այստեղ ներկայացնելու համար՝ ընտրել եմ մեկը, հուսամ՝ կվայելեք։

Քանի որ շաբաթը նվիրել եմ թրենդներին, հումորային թրենդները բաց թողնել չեմ կարող։ Այս շաբաթ որոշեցի խառնել երաժշտությունը ու հումորը))

Ինչի մասին ենք մենք խոսել այս շաբաթ բլոգում։ Հիմնական թեման, իհարկե, օնալայն և օֆլայն դասընթացներն են, դրանց լավ, վատ ու մնացած կողմերը։

IELTS/TOEFL. ՊԱՏՐԱՍՏՎԵ՞Լ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՑԱՆՑ, ԹԵ՝ ՈՉ
IELTS/TOEFL. ՊԱՏՐԱՍՏՎԵ՞Լ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՑԱՆՑ, ԹԵ՝ ՈՉ
Երբ բոլորս փակվեցինք տանը հայտնի համաճարակի պատճառով, շատերիս կյանքում որոշակի գործընթացներ սկսեցին տեղի ունենալ ոչ այնպես, ինչպես նախկինում էր կամ դադարեցին։ Սակայն մեծ թափ առավ առցանց կրթվելու գաղափարը, հայտնի համալսարաններ առցանց դասընթացները անվճար դարձրին, գրադարանները, պատկերասրահները հանրայնացրին արխիվները։ Այնուամենայնիվ, հատկապես Հայաստանում, շատերը խուսափեցին առցանց դասընթացների մասնակցելուց՝ պատճառաբանելով դրանց արդյունավետության անկումը, անհարմարությունները և անորոշ վիճակը։
Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ՍՈՎՈՐԵԼ 1 ԱՄՍՈՒՄ
Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ՍՈՎՈՐԵԼ 1 ԱՄՍՈՒՄ
Մենք բոլորս գիտենք, որ սովորաբար, որքան լայն է մեր հմտությունների շրջանակը, այնքան ավելի գնահատված ենք մենք աշխատաշուկայում: Բայց լիովին նոր հմտություններ սովորելու գաղափարը կարող է երբեմն վախեցնել, որովհետև իրականում ո՞վ ունի դրա համար ժամանակ կամ գումար

Comments(0)

Leave a Comment